ՌԴ բանկերին կարգելվի պայմանագրերում փոքր տառաչափ կիրառել

13.01.2017 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսաստանը նախատեսում է փոփոխություններ կատարել «Սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքում, որը կարգելի ապրանքների (աշխատանք, ծառայություններ) վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը փոքր, դժվարընթեռնելի տառաչափով:

Ինչպես նշված է փաստաթղթի ծանոթագրությունում, այս փոփոխությունը մասնավորապես վերաբերում է բանկային սպասարկմանն առնչվող պայմանագրերին.

«Հենց բանկային պայմանագրերն են, որ պարունակում են հաճախորդի համար կարեւոր  նշանակության պայմաններ` ներկայացված փոքր եւ գործնականում անընթեռնելի տառաչափով: Փոքր տառաչափը դժվարացնում է ընկալումը, ավելորդ լարվածություն առաջացնում աչքերի համար եւ դրդում անտեսել այդ հատվածները, ինչը, վերջին հաշվով, կարող է հանգեցնել պայմանագրի կողմերի համար անցանկալի հետեւանքների»:

Այդուհանդերձ, ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, բանկերը պատրաստվում են շրջանցել նոր պահանջը` պայմանագրի պայմաններին առնչվող լրացուցիչ տեղեկատվությունը տեղադրելով իրենց կայքում: Այս ձեւաչափով տեղեկատվությունը կարող է փոփոխվել ցանկացած կերպով եւ ցանկացած պահի, իսկ վիճելի իրավիճակներում, ի տարբերություն թղթային պայմանագրի, այն դատարանում որեւէ կերպ չի օգնի հաճախորդներին:

Դիտում՝ 11857
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW