Բացահայտվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատից հափշտակության փորձը

12.01.2017 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բացահայտվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատից 2016թ. դեկտեմբերին հափշտակության փորձ կատարած անձանցից մեկի ինքնությունը, որը ձերբակալվել է:

ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ կասկածյալն աշխատում է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում:

2016թ. դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան բանկոմատի վրա գազի եւ ամիակի բալոններից միացված խողովակներն էլեկտրական մարտկոցի միջոցով գործադրելով փորձ է կատարվել պայթյունի եղանակով բացել բանկոմատը, որտեղ առկա է եղել առանձնապես խոշոր չափերի գումար, սակայն առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցվել:

«Հայտնաբերված առարկաներից վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ եւ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք, այդ թվում՝ դատագենետիկական փորձաքննություններ։

Քրեական գործով փորձանմուշներ են վերցվել նաեւ մի քանի անձանցից եւ համեմատական մոլեկուլային գենետիկական փորձաքննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանցից մեկի) ինքնության վերաբերյալ, որը 2017թ. հունվարի 11-ին ձերբակալվել է»,- ասված է հաղորդագրությունում:

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը քրեական գործն ուղարկել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝ հաշվի առնելով այն, որ կասկածյալն աշխատում է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում:


Դիտում՝ 5282
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW