Երեւանը չի հրաժարվում դեպի Իրան երկաթուղի կառուցելու ծրագրից

12.01.2017 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն լուծարելու մասին որոշման նախագիծը:

Նախարար Վահան Մարտիրոսյանի փոխանցմամբˋ ընկերության լուծարումը բխում է պետական կառավարման ապարատի օպտիմալացման նպատակից եւ կբերի բյուջետային ծախսերի տարեկան մոտ 35 մլն դրամով նվազեցմանը:

Վահան Մարտիրոսյանն ընդգծել է, որ դա չի ազդի Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության ծրագրի իրականացման վրա եւ համապատասխան գործառույթները կարող է կատարել նախարարության կազմում գործող երկաթուղու վարչությունը:

Նախարարը նշել է, որ կառավարությունը շարունակում է հետաքրքրված մնալ Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրով:

Դիտում՝ 3762
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW