Քննարկվում է նվազագույն գնով էլէներգիայի արտադրության հեռանկարը

12.01.2017 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում էներգետիկ համակարգի զարգացմանն ուղղված հանձնարարականով է հանդես եկել:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարներին հանձնարարվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ ուսումնասիրել եւ եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ «Էներգետիկ համակարգի մինչեւ 2036 թվականի զարգացման ուղիները» ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալˋ որպես նպատակ սահմանելով նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ ուսումնասիրության ընթացքում պետք է հաշվի առնել ՀՀ տնտեսության զարգացման միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի գների փոփոխության միտումները, էլեկտրաէներգետիկ համակարգում իրականացվող լայնածավալ ներդրումները, ինչպես նաեւ վերականգնվող էներգետիկայի զարգացման եւ դրանից բխող էներգետիկ անկախության, անվտանգության ամրապնդման  ու համակարգի հուսալիության աստիճանի բարձրացման անհրաժեշտությունը:

«Պետք է ունենանք հստակ ծրագիր, որով կհասկանանք, թե ինչ հզորությունների կարիք ենք ունենալու եւ արտահանման ինչ հնարավորություններ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Դիտում՝ 3633
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW