Ռուբեն Վարդանյանը կընտրի «Ռուսաստանի տարվա գործարար գիրք»-ը

11.01.2017 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Crowdspace հարթակում արդեն ընդունվում են PwC-ի հայտարարած «Ռուսաստանի տարվա գործարար գիրք» մրցույթի մասնակցության հայտերը:

Համաժողովրդական քվեարկությունը կավարտվի մինչեւ մարտի 10-ը: Դրա արդյունքում կձեւավորվեն հիմնական հավակնորդները երկու անվանակարգում ՝ «Ռուսաստանցի հեղինակի լավագույն գիրքը» եւ «Օտարերկրացի հեղինակի լավագույն գիրքը»:

Այնուհետ հավակնորդների անունները գրքերի հետ միասին կփոխանցվեն հանձնաժողովի անդամներին, որոնք կընտրեն հաղթողներին:

Մրցույթի հանձնաժողովը գլխավորում է գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը:

Մրցանակակիրները կհայտարարվեն հունիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում, հայտնում է «Կոմերսանտ»-ը:

Դիտում՝ 11226

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW