Հայաստանի պարենային ապրանքների շուկայում 2016թ. դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 3,1% գնաճ:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերին արձանագրված պարենամթերքի գնաճի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում գների 27,7% բարձրացումը` նոյեմբերի համեմատ:Նշված ապրանքախմբում 2016թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 1% գնանկում:Մրգի ապրանքախմբում գները 2015թ. դեկտեմբերի համեմատ աճել են 17%-ով, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ` 2,8%-ով:Ձկնամթերքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ էժանացել է 0,4%-ով, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ՝ թանկացել 1,5%-ով:2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է մսամթերքի, կենդանական եւ բուսական յուղերի` 0,1%, շաքարավազի, ոգելից խմիչքի եւ ծխախոտի 0,2% գնաճ, իսկ կաթնամթերքի, ոչ ոգելից խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:Հրուշակեղենի ապրանքախմբում 2015թ. դեկտեմբերի համեմատ գները նվազել են 3,7%-ով, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ` 1,1%-ով:Ձվի հանրապետական միջին գինը նախորդ տարվա համեմատ աճել է 6,8%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 0,5% գնանկում:Նոյեմբերի համեմատ դեկտեմբերին գրանցվել է հացամթերքի եւ այլ մթերքի ՝ համապատասխանաբար 0,2% եւ 0,1% գնանկում:Բացի այդ, ոչ պարենային ապրանքների շուկայում դեկտեմբերին նոյեմբերիհամեմատ գրանցվել է 0,8% գնանկում, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0,2%-ով:Բենզինի եւ դիզելային վառելիքի գները մեկ ամսում նվազել են համապատասխանաբար 4,1%-ով եւ 1,2%-ով:Ընդհանուր առմամբ, սպառողական գները Հայաստանում 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ աճել են 1,1%-ով, իսկ 2015թ. դեկտեմբերի նկատմամբ` նվազել 1,1%-ի չափով: Tweet Դիտում՝ 3093