2016թ. զբոսաշրջությունը Վրաստանին $2 մլրդ է բերել

11.01.2017 | 09:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի Ազգային զբոսաշրջային վարչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն հայտարարել է, որ անցած տարի զբոսաշրջությունը Վրաստանին բերել է $2 մլրդ, եւ սա այն դեպքում, երբ երկրի բյուջեն կազմում է $3,34 մլրդ:

Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, Գեորգի Չոգովաձեն նշել է, որ 2016թ. Վրաստանը երկու ռեկորդ է սահմանել զբոսաշրջության ոլորտում. արտասահմանցի հյուրերի ընդհանուր թիվը հետխորհրդային շրջանում առաջին անգամ գերազանցել է 6 մլն-ը, իսկ ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը հատել է 1 մլն-ի շեմը:

«Անցած տարի Վրաստանը հյուրընկալել է ՌԴ 1 037 564 քաղաքացի՝ 12%-ով շատ, քան 2015թ.», - հայտարարել է Գեորգի Չոգովաձեն:

Դիտում՝ 18696
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW