Երեւան, 27 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ստոկհոլմի ֆոնդային բորսան (OMX) ներկայացրել է Հայաստանի արժեթղթերի շուկայի ուսումնասիրության վերջնական փաթեթն, այսօր հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Սարգսյանն ասել է, որ փաթեթը քննարկվել է համապատասխան նախարարությունների եւ գերատեսչությունների կողմից եւ դրական գնահատականի է արժանացել: ԿԲ ղեկավարը հայտնել է, որ այս ծրագրի իրականացման դեպքում OMX-ը կդառնա Հայկական ֆոնդային բորսայի սեփականատերը, իսկ հայկական ձեռնարկությունները միջազգային բորսաներում IPO անցկացնելու հնարավորություն կստանան: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Ստոկհոլմի ֆոնդային բորսան հանդիսանում է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի եւ այլ երկրների բորսաների սեփականատերը: Կենտրոնական բանկի գնահատմամբ, Հայաստանի արժեթղթերի շուկայի զարգացման համար անհրաժեշտ է $40-70 մլն կապիտալով 7-12 ընկերություն: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8760