ՎԶԵԲ-ը շարունակում է աջակցել ՀՀ մարզերի ՓՄՁ-ներին
23.12.2016 | 14:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ՓՄՁ-ների ֆինանսավորման ու զարգացման խումբը 2003 թվականից Հայաստանում գործունեություն ծավալող փոքր բիզնեսների համար իրականացնում է խորհրդատվական բազմաբնույթ ծրագրեր:
Մինչ օրս իրականացվել է շուկայի զարգացման ու խորհրդատվական ավելի քան 1 200 ծրագիր դոնորների կողմից շուրջ 11 մլն եվրո ֆինանսավորման շրջանակներում:
ՎԶԵԲ-ի Խորհրդատվություն փոքր բիզնեսներին Հայաստանում ծրագրի 2016թ. հաջողված նախագծերից է ՀՀ Արարատի մարզում եւ Երեւան քաղաքում գործունեություն ծավալող «Բամա Գրուպ» ՍՊԸ-ին մարքեթինգային առաջխաղացման ռազմավարություն մշակելու եւ վերաբրենդավորման խորհրդատվական աջակցությունը:
«Բամա Գրուպ» ընկերությունը տեղական ՓՄՁ է, որը հիմնադրվել է 2013 թվականին որպես կապիտալ շինարարություն իրականացնող ընկերություն, իսկ այժմ, ընդլայնելով իր գործունեությունը, ընկերությունը ներկայանում է երեք բիզնես ուղղություններով:
Առաջինը լիցենզավորված կապիտալ շինարարությունն է (ընդհանուր շրջանառության 43%-ը). շինարարական նախագծերի իրականացումը հիմնված է ինչպես անհատական պատվերների, այնպես էլ պետական գնումների վրա հիմնանորոգման եւ ընթացիկ նորոգման ծառայությունների մատուցմամբ:
Երկրորդը մետաղապլաստե դռների եւ եվրոպատուհանների արտադրությունն է (ընդհանուրշրջանառության 32%-ը) եւ երրորդը՝ բրենդավորված անձեռոցիկների արտադրությունը (ընդհանուրշրջանառության 25%-ը):
Ընկերության հաճախորդների եւ պատվիրատուների շարքում են ՀՀ տարբեր մարզերի կազմակերպություններ, պետական կառույցներ, հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ (HoReCa) եւ անհատ սպառողներ:
Բիզնես ուղղությունների ընդլայնմանը զուգահեռ «Բամա Գրուպ» ընկերությունը կանգնեց մի շարք մարտահրավերների առջեւ՝ շուկայում դիրքավորման եւ առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները խթանելու տեսանկյունից:
ՎԶԵԲ Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ու զարգացման Խումբը աջակցեց «Բամա Գրուպ» ընկերությանը ստանալ անհրաժեշտ մարքեթինգային խորհրդատվություն տեղական առաջատար խորհրդատվական ընկերության կողմից:
Խորհրդատուն՝
- իրականացրեց շուկայի համալիր ուսումնասիրություն,
- մշակեց մարքեթինգային առաջխաղացման, բրենդի կառավարման եւ հաղորդակցությունների ռազմավարություն,
- մշակեց կորպորատիվ ոճ եւ բրենդային ինքնության հայեցակարգ՝ ամբողջական բրենդբուք,
- մշակեց եւ զարգացրեց ընկերության կորպորատիվ կայք էջը:
Բրենդային նոր հայեցակարգի եւ առաջխաղացման գործիքների ամբողջական փաթեթի շնորհիվ ընկերությունը բրենդի ճանաչելիության եւ ծառայությունների վերաբերյալ թիրախային սպառողական խմբերի շրջանում իրազեկվածության աճ գրանցեց:
«Բամա Գրուպ» ընկերությունն իր ծառայությունները շուկայում դիրքավորելու եւ ավելի պրոֆեսիոնալ ներկայանալու արդյունքում ավելացրեց շրջանառությունը (+40%), հաճախորդների թիվը (+40%) եւ տենդերները (+60%):
Ընկերությունը նաեւ զգալիորեն բարելավեց շուկայում իր ներկայացվածությունը եւ դիրքը՝ գրանցելով նախագծերի քանակի ու գործընկերների հետ հաղորդակցությունների ճկունության աճ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: