Յունիբանկը բաժնետերերին միջանկյալ շահութաբաժին կվճարի

14.12.2016 | 10:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկի սովորական անվանական բաժնետոմսերի սեփականատերերն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի համար միջանկյալ շահութաբաժիններ կստանան:

Ինչպես հայտնել են բանկում, համապատասխան որոշումն ընդունվել է Յունիբանկի խորհրդի 2016թ. դեկտեմբերի 9-ի նիստում:

Միջանկյալ շահութաբաժինը կվճարվի սովորական անվանական բաժնետոմսերի տեսքով` 4 348 հատ (տեղաբաշխման ժամանակ ձեռքբերման նվազագույն փաթեթի քանակ) բաժնետոմսի դիմաց 420 բաժնետոմս հաշվարկով, որը համարժեք է 13% տարեկան եկամտաբերությանը:

«Այս որոշումն ընդունվել է` ելնելով Յունիբանկի արձանագրած բարձր ցուցանիշներից, կայուն ֆինանսական վիճակից եւ զարգացման ռազմավարությունից: Շահութաբաժինները կվճարվեն բանկի կուտակված շահույթից, որն այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ գերազանցել է 7,2 մլրդ դրամը»,- ասված է հաղորդագրությունում:
 
Շահութաբաժինները կվճարվեն սովորական  բաժնետոմսերի սեփականատերերին, որոնք այս տարվա նոյեմբերի 28-ի դրությամբ ընդգրկված են բանկի բաժնետերերի ռեեստրում:

Բաժնետոմսերի տեսքով շահութաբաժինների վճարման համար բանկը կիրականացնի սովորական անվանական բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում` բաժնետոմսի շուկայական արժեքով եւ մոտ 3,2 մլրդ դրամ ծավալով:

Դրա հետ կապված՝ 2017թ. հունվարի 17-ին կգումարվի Յունիբանկի  բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով` հեռակա քվեարկության կարգով:

Դիտում՝ 5231
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai