ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի տնտեսությունում ամենախոշոր ու հաջողակ ներդրողներից է, եւ կառավարությունը պատրաստ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը:Կողմերը քննարկել են նաեւ նոր նախագծերի հեռանկարներ, մասնավորապես՝ Արմավիրի մարզում արեւային էլեկտրակայանի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման, Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների ենթակառուցվածքների զարգացման եւ զբոսաշրջության խթանման, արտաքին գործերի նախարարության նախկին շենքի ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր։ Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը ստեղծում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը ծառայելու է որպես հարթակ պետություն-մասնավոր հատված համագործակցության ներքո համատեղ ծրագրերի կյանքի կոչման համար:Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը բաց է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու եւ հարմարավետ բիզնես միջավայր ձեւավորելու համար:Էդուարդո Էռնեկյանն էլ նշել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը, եւ միաժամանակ պատրաստակամություն հայտնել իր ներկայացուցչի միջոցով ներգրավվել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի աշխատանքներում: Tweet Դիտում՝ 17637