ՎՏԲ-Հայաստան Բանկն ամանորյա ակցիա է գործարկել

12.12.2016 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը, ամանորյա տոներին ընդառաջ, MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ գործարկել է ակցիա duty free գոտիներից առեւտրի համար:

Ինչպես հայտնել են բանկում, մինչեւ 2016թ. դեկտեմբերի 31-ը Մոսկվայի «Շերեմետեվո» օդանավակայանի միջազգային տերմինալներում, Imperial Duty Free խանութներում եւ «Դոմոդեդովո» օդանավակայանի Heinemann Duty Free եւ Travel Value խանութներում բանկի հաճախորդները կստանան 10% զեղչ՝ գնումների դիմաց վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերով:

Զեղչը տարածվում է նաեւ նշված խանութներում գործող այլ զեղչերի եւ հատուկ առաջարկների վրա: Ակցիան գործում է միայն Մաքսային միության սահմաններից դուրս մեկնող չվերթների համար:

Դիտում՝ 11323
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW