Հանրային տրանսպորտի եւ տաքսիների ոլորտում մեկից ավելի ավտոմեքենա ունեցող եւ մալուսային դասերում գտնվող ապահովադիրներին (ավտոսեփականատերերին) կտրամադրվի մեկանգամյա արտոնություն՝ ի հաշիվ ԱՊՊԱ համակարգի 4 մալուսային դասերի նվազեցման:Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյում նշել են, որ արտոնությունների նոր կանոններն արդեն գրանցվել են ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Տրամադրված արտոնությունը սահմանող կանոններն ուժի մեջ կմտնեն 2016թ. դեկտեմբերի 12-ին եւ կտարածվեն դրանից հետո կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի նկատմամբ: Արտոնությունների կարգի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:Միաժամանակ, բյուրոյում հիշեցրել են, որ 2016թ. սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ համակարգն անցել է ապահովադիրների վրա հիմնված Բոնուս-Մալուս համակարգին, ինչպես նաեւ, հիմք ընդունելով ԱՊՊԱ ոլորտի առաջին 5 տարիների վիճակագրությունը, կատարվել են սակագների հաշվարկում կիրառվող ռիսկայնության գործակիցների ճշգրտումներ:Կատարված փոփոխությունների արդյունքում՝1. Հանրային տրանսպորտի ոլորտում շահագործվող տրանսպորտային միջոցների շուրջ 80%-ի մոտ բազային ապահովագրավճարի մեծությունը չի փոփոխվել, իսկ մոտ 20%-ի մոտ բազային ապահովագրավճարը նվազել է տարեկան մինչեւ 28 000 դրամի չափով:2. Տաքսիի ոլորտում շահագործվող տրանսպորտային միջոցների շուրջ 71%-ի մոտ բազային ապահովագրավճարի մեծությունն աճել է տարեկան մինչեւ մոտ 28 600 դրամի չափով, իսկ մոտ 29%-ի մոտ բազային ապահովագրավճարը նվազել է տարեկան մինչեւ մոտ 17 000 դրամի չափով:«Մյուս կողմից, ավտոսեփականատերերի կողմից Բոնուս-Մալուս համակարգին անցմամբ պայմանավորված՝ հանրային տրանսպորտի եւ տաքսիների ոլորտում վթարների մեծ քանակ ունեցող մեկից ավելի ավտոմեքենաների սեփականատերերը հայտնվել են բարձր մալուսային դասերում, որը հանգեցրել է տվյալ անձանց համար վերջնական ապահովագրավճարի բարձրացման, ինչն առաջացրել է որոշակի անցումային ցնցումներ եւ լարվածություն: Հարկ ենք համարում ընդգծել, որ՝1. Իրականում անցման արդյունքում ստացված պատկերը օբյեկտիվ է, հիմնավորված եւ արդար, քանի որ արտացոլում է ինչպես տաքսի եւ հանրային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրներն, այնպես էլ տվյալ ավտոսեփականատերերի պատահարների իրական վիճակագրությունը եւ իրենց գործընթացների կառավարման անարդյունավետությունը: Ստացված պատկերն ըստ էության ապահովում է ավտոսեփականատերերի ռիսկայնությանը համապատասխան ապահովագրավճարների գանձումը՝ ավելի բարձր ռիսկային խմբերի համար սահմանելով ավելի բարձր եւ ավելի ցածր ռիսկայինների համար՝ ավելի ցածր ապահովագրավճարներ:2. Տվյալ սեփականատերերի բարձր մալուսային դասերում հայտնվելը վկայում է, որ այդ անձանց կառավարման ներքո գտնվող տրանսպորտային միջոցները, իրականում ունենալով վթարների բարձր վիճակագրություն, ԱՊՊԱ համակարգի նախորդ՝ վարորդների պատմության վրա հիմնված Բոնուս-Մալուս համակարգի շրջանակում շարունակել են ապահովագրվել բոնուսային կամ ավելի ցածր մալուսային դասերով, ինչը կարող է վկայել իրականությանը չհամապատասխանող վարորդների հայտարարագրման կամ վարորդներ փոխելու բավական բարձր վիճակագրության մասին»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3473