Երեւան, 20 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Եվրոպական Միությունում Գերմանիայի նախագահությունը կարող է դրական դեր խաղալ հայ-գերմանական քաղաքական համագործակցության զարգացման մեջ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այս մասին այսօր ՙՈւրբաթ՚ մամլո ակումբում հայտարարել է Գերմանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը: Նրա խոսքերով, Հայաստանի անկախանալուց ի վեր հայաստանյան տնտեսությունում գերմանական ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 200 մլն եվրո, իսկ երկու երկրների միջեւ տարեկան ապրանքաշրջանառությունը հասնում է 400 մլն եվրոյի: Միեւնույն ժամանակ, դեսպանը կարծում է, որ դրանք բարձր ցուցանիշներ չեն, հաշվի առնելով Գերմանիայի հնարավարությունները: Կարինե Ղազիրյանը նշել է, որ փոխշահավավետ համագործակցության տեսանկյունից կան չօգտագործված հնարավորություններ քիմիական արդյունաբերության, մեքենաշինության եւ այլ բնագավառներում: Դեսպանը հայտնել է, որ Գերմանիայում պաշտոնապես բնակվում է 30 հազար հայ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6910