ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard եւ Maestro քարտապանները Ռուսաստանից դրամային փոխանցումներ կարող են ստանալ VK(ВКонтакте) ցանցի միջոցով:Ինչպես հայտնել են բանկում, Mastercard եւ Maestro քարտապանները կարող են ստանալ էլեկտրոնային դրամային փոխանցումներ Ռուսաստանից «պարզ, հարմարավետ եւ անվտանգ եղանակով»՝ VK(ВКонтакте) սոցիալական ցանցի միջոցով: «Նոր հնարավորության շնորհիվ ինչպես փոխանցում ուղարկողը, այնպես էլ ստացողը կխնայեն իրենց ժամանակն ու միջոցները` ուղարկելով եւ ստանալով փոխանցումներն անկանխիկ եղանակով ցանկացած վայրից եւ շուրջօրյա` առանց բանկի մասնաճյուղ այցելելու»,- ասված է հաղորդագրությունում:Փոխանցումն իրականացնելու համար ուղարկողին հարկավոր չէ իմանալ ստացողի քարտի համարը կամ լրիվ անունը: Անհրաժեշտ է ընտրել փոխանցում ստացողին VK(ВКонтакте) կայքում, մուտք գործել ստացողի պրոֆիլ եւ «Հաղորդագրության» դաշտում նշել փոխանցման գումարն ու քարտի համարը, որից պետք է ելքագրվի գումարը: Փոխանցումներն իրականացվում են ռուբլիով, գործարքի նվազագույն գումարը 100 ռուբլի է, առավելագույնը՝ 75 հազ. ռուբլի: Փոխանցումը ստանալու համար ստացողը պետք է մուտք գործի կայքի իր պրոֆիլ, ապա «Հաղորդագրություններ» բաժնում ընտրի փոխանցողի հաղորդագրությունը, սեղմի «Ստանալ փոխանցումը» կոճակը եւ մուտքագրի իր քարտի համարն ու դրա գործողության ժամկետը, որից հետո դրամային փոխանցումը կհաշվեգրվի ստացողի հաշվին: Փոխանցումներն անվճար են ստացողի համար, իսկ Mastercard միջազգային վճարային համակարգի մինչեւ տարեվերջ գործող ակցիայի շնորհիվ` Mastercard եւ Maestro քարտերից փոխանցումներն անվճար են նաեւ ուղարկողի համար: Բացի այդ, յուրաքանչյուր շաբաթ Mastercard եւ Maestro քարտերի վրա փոխանցումներ ստանալիս փոխանցում ստացողը կստանա նվեր՝ «Ստիկերների» հավաքածու: Tweet Դիտում՝ 10613