Կենսաթոշակի եւ նպաստի դիմումի ներկայացման կարգը կփոխվի

08.12.2016 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2017թ. հունվարի 1-ից սկսածˋ նպաստների եւ կենսաթոշակների դիմումները քաղաքացիները կարող են ներկայացնել ցանկացած տարածքային բաժին՝ անկախ հաշվառման վայրից:

Օրենքի համապատասխան փոփոխություններն ու լրացումները կառավարությունը կատարել է այսօրվա նիստում:

Գործող կարգի համաձայն՝ նպաստ, կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է քաղաքացու բնակության վայրի տարածքային կենտրոն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի փոխանցմամբˋ նախագծի հիմնական նպատակը մարդկանց մատուցվող ծառայությունների որակի բարելավումն է:

Դիտում՝ 2723

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW