Գույքահարկի ձեւավորման համակարգը կբարեփոխվի

08.12.2016 | 11:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարարին հանձնարարել է մինչեւ 2017թ. հունվարի վերջ մշակել եւ կառավարությանը ներկայացնել գույքահարկի բարեփոխումների վերաբերյալ նախագիծ:
 
Վարչապետը նկատել է, որ կառավարության նիստերին տրված առաջին հանձնարարականների շարքում եղել է չօգտագործվող անշարժ գույքի շահագործման հետ կապված ուսումնասիրություն կատարելն ու համապատասխան առաջարկներ ներկայացնելը:
 
«Կատարված աշխատանքի արդյունքում առաջարկվել է ներդնել գույքահարկի բարեփոխման համակարգ, որի հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը, եւ գույքի համար առաջարկվող հարկը պետք է համաչափ լինի տվյալ գույքի արժեքին»,- ասել է վարչապետը: Նա ֆինանսների նախարարին հանձնարարել է նախագիծը կազմելիս քննարկել ու հաշվի առնել նշված ուսումնասիրությունում առկա առաջարկները:

Դիտում՝ 3470

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW