Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն ասել է, որ Եվրոպական միության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը ենթադրում է մի շարք կարգավորումների ազատականացում:«Ավիացիոն ծառայություններ իրականացնելիս ավիաընկերությունները կգործեն հնարավորինս լիբերալ դաշտում, կաշկանդված չեն լինի թույլտվություններով եւ պետական ավիացիոն մարմինների հետ համաձայնեցումներով: Այսինքն՝ շուկայի ուսումնասիրություններում ավելի ինքնուրույն որոշումներ կկայացնեն»,-ասել է Գարեգին Մելքոնյանը Մեդիամաքսի հետ զրույցում:Նրա խոսքով՝ «համաձայնագրի առկայությունը կբերի Հայաստանի ավիացիոն շուկայում մրցակցության բարձրացմանը, ինչն էլ ենթադրում է ավիատոմսերի էժանացում»: Գարեգին Մելքոնյանի փոխանցմամբ՝ բացի ազատականացումից համաձայնագիրը որոշ կարգավորումների ոլորտում նախատեսում է համապատասխանեցում եվրոպական չափանիշների հետ, ինչը ԵՄ ավիափոխադրողների համար Հայաստանը կդարձնի ավելի ընկալելի եւ համընդհանուր կարգավորում ունեցող երկիր:Խոսելով ժամկետների մասին՝ փոխնախարարը կարծիք է հայտել, որ բանակցությունները հնարավոր կլինի ավարտել մի քանի ամսում:Հարցին, թե այս համաձայնագրի առկայությունը կնպաստի՞ Հայաստանում lօw-cost ընկերությունների ավելացմանը, Գարեգին Մելքոնյանը պատասխանել է. «Կարծում եմ, այս մասով նույնպես հետաքրքրությունը կավելանա: Ավիաընկերությունները իրենց հաշվարկները իրականացնելիս կիմանան, որ գործելու են ավելի ազատ կարգավորում ունեցող շուկայում»:ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը դեկտեմբերի 6-ին հայտնել էր, որ «առաջիկայում նախատեսվում է ձևավորել բանակցային խմբեր»: Tweet Դիտում՝ 17425