Հայաստանում կհիմնվի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

01.12.2016 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ մինչեւ տարեվերջ կառավարությանը կից կհիմնվի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն:

Կենտրոնի ստեղծումը բխում է կառավարության նոր ծրագրից եւ նպատակ ունի մշակել երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր` գործելով մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության սկզբունքով:

Վարչապետը նշել է, որ տարիներ շարունակ տարբեր խորհրդատուների եւ միջազգային կազմակերպությունների օգնությամբ մշակվել ու կառավարության հավանությանն են արժանացել մի շարք ոլորտների վերաբերյալ ռազմավարական հայեցակարգեր:

«Իրավական տեսանկյունից կան այնպիսի հայեցակարգեր, որոնց ուղղությամբ, տարբեր պատճառներով, այս պահին աշխատանք չի կատարվում: Բոլոր նախարարություններին հանձնարարում եմ մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել նման հայեցակարգերը, իսկ երեք շաբաթում ներկայացնել դրանց իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայության վերաբերյալ տեղեկանքներ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ ուժերը ճիշտ կենտրոնացնելու համար պետք է ստեղծել առկա տվյալների ամփոփ բազա:

Դիտում՝ 20174

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW