Դեղերի շուկան կլինի վարչապետի ուշադրության կենտրոնում

01.12.2016 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել՝ ուղղված դեղերի շուկայի ախտորոշմանը, պետպատվեր իրականացնող բուժաշխատողների եւ նրանց այցելուների հարաբերությունների բարելավմանը:

Առողջապահության նախարարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն եւ իրավական կարգավորումների վերլուծություն:

Անդրադառնալով բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների որակինˋ վարչապետը նշել է, որ բուժաշխատող-այցելու հարաբերությունը բարելավելու համար առողջապահության նախարարությունը քսանօրյա ժամկետում կառավարությանը պետք է  ներկայացնի բժշկական էթիկայի նորմերի հաստատման, կիրառման եւ դրանց հետ կապված հարաբերությունների ու պատասխանատվության ենթարկման մասին օրինագիծ:

Առողջապահության նախարարությունից վարչապետը եռամսյա ժամկետում ակնկալում է նաեւ առաջարկˋ պետպատվեր իրականացնող բուժաշխատողների անհատական գնահատման համակարգի ներդրման վերաբերյալ, որում կներառվեն նաեւ գնահատման արդյունքների հիման վրա բուժաշխատողների խրախուսման հնարավորությունները:

Դիտում՝ 2994

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW