ԿԲ-ն տնտեսության «համեստ» աճ է կանխատեսում
28.11.2016 | 12:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է 2016թ. Հայաստանի տնտեսական աճի իր սպասելիքները` նախկին 2,8-3,4%-ի փոխարեն կանխատեսելով 1,3-1,8% աճ:
Այս մասին ասված է ԿԲ-ի` օրերս հրապարակած «Գնաճի հաշվետվություն»-ում:
«2016թ. տնտեսական աճի ԿԲ գնահատումները վերանայվել են նվազման ուղղությամբ` հիմնականում պայմանավորված երկրորդ եռամսյակում սպասվածի համեմատ արձանագրված ավելի ցածր տնտեսական աճով, երրորդ եռամսյակում առեւտրի շրջանառության ցածր ծավալների պահպանմամբ, ինչպես նաեւ գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության ոլորտներում թողարկման ծավալների նվազման ռիսկերի դրսեւորմամբ»,- նշված է զեկույցում:
ԿԲ-ն 2016թ. ակնկալում է Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների նվազման տեմպերի էական դանդաղում: Մասնավոր տրանսֆերտները դեռեւս կրճատվողական ազդեցություն կունենան ներքին պահանջարկի վրա, որը կմեղմվի 2015-2016 թթ. իրականացված դրամավարկային եւ հարկաբյուջետային ընդլայնողական քաղաքականության ազդեցությամբ եւ տնտեսությունում առկա գնանկումային միջավայրով:
Ակնկալվում է ներքին պահանջարկի ցածր` 0,4% աճ, որի պայմաններում տնտեսական աճի շարժիչը կլինի արտահանումը` պայմանավորված ինչպես հիմնական առեւտրային գործընկեր երկրների տնտեսական ակտիվության արագացմամբ, այնպես էլ առկա արտաքին պահանջարկի պայմաններում արտահանելի հատվածի դրական զարգացումներով:
Վերջինին, ըստ ոլորտի կարգավորչի, «նպաստել է ԿԲ-ի կողմից իրականացրած հետեւողական դրամավարկային քաղաքականության եւ գործընկեր երկրների համեմատ ավելի ցածր գնաճի հետեւանքով կազմակերպություների մրցունակության աճը»:
ԿԲ-ն 2016թ. արդյունաբերության ճյուղում կանխատեսում է ավելացված արժեքի 5,5-6,1%, իսկ ծառայությունների ոլորտում` 2,2-2,6% աճ: Միաժամանակ, շինարարության ոլորտում սպասվում է ավելացված արժեքի 1,8-2,6%, իսկ գյուղոլորտում` 0,7-0,1% անկում:
Վերջին լուրեր
13.01.2025 | 16:21 Նորություններ
13.01.2025 | 12:21 Նորություններ
Խոշոր կենտրոնական բանկերը կշարունակեն տոկոսադրույքների իջեցումը
13.01.2025 | 10:11 Հոդվածներ
Կաթնամթերք արտադրողները օնլայն մեդիայում. 2024 թվականի ամփոփում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: