Զարգացման Հայկական Բանկը կմիանա Արարատբանկին

26.11.2016 | 09:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Զարգացման Հայկական Բանկը կմիանա Արարատբանկին եւ վերջինիս կփոխանցի իր իրավունքներն ու պարտականությունները:

Ինչպես նշված է Զարգացման Հայկական Բանկի պաշտոնական կայքում, համապատասխան որոշումն ընդունվել է Զարգացման Հայկական Բանկի բաժնետերերի՝ նոյեմբերի  25-ին կայացած արտահերթ ընդհանուր ժողովի ժամանակ:

««Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ի վերակազմակերպման պահից «Արարատբանկ» ԲԲԸ-ն հանդիսանալու է «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ի պարտավորությունների լիիրավ իրավահաջորդը»,- ընդգծել են բանկում:

Դիտում՝ 38647

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW