Ամերիաբանկը որակյալ վարկերի հաշվին պորտֆելի աճ է գրանցել

25.11.2016 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկի վարկավորման ծավալը տարեսկզբի համեմատ ավելացել է մոտ 100 մլրդ  դրամով՝ կազմելով 410 մլրդ դրամ, իսկ պորտֆելի որակը նախորդ տարվա համեմատ բարելավվել է:

Այս մասին այսօր ասել է Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը` պատասխանելով Banks.am-ի հարցին:

Նրա խոսքով` բանկում չաշխատող վարկերի մասնաբաժինն ընդհանուր բանկային համակարգի ցուցանիշից մոտ 2,5 անգամ ավելի ցածր է:

«2014թ. վերջին մենք ունեցանք որոշակի ճգնաժամեր` կապված դրամի արժեզրկման, ինչպես նաեւ արտահանողների համար առաջացած դժվարությունների հետ`պայմանավորված ռուսական ռուբլու էլ ավելի արժեզրկմամբ, որի հետեւանքով մեր ապրանքները դարձան քիչ մրցունակ: Այս ամենի ներքո 2015թ. 1-ին կիսամյակում ունեցանք բավական բարդ իրավիճակ ՀՀ տնտեսությունում, որը, բնականաբար, ազդեց նաեւ Ամերիաբանկի վարկային պորտֆելի որակի վրա. իրավիճակը հետզհետե շտկվեց»,- ասել է Գագիկ Սահակյանը:

«Ներկայիս տնտեսական իրավիճակում, հատկապես որ ներգրավել ենք լրացուցիչ կապիտալ, հիմնական ուշադրությունն ուղղված է տեղաբաշխման վրա: Ավանդների եւ պարտավորությունների ներգրավման առումով իրավիճակը շատ ավելի հեշտ է. դրանք բնականոն, առանց մեր ջանքերի էլ աճի միտում ունեն: Վարկավորման առումով բանկն արձանագրել է լուրջ աճ: Մեր խնդիրն է եղել, որպեսզի այդ աճն ապահովվի որակյալ վարկերի հաշվին` առանց վարկավորման չափանիշների թուլացման, որոնք, ընդհակառակը, 2015թ. ընթացքում ավելի են խստացվել, ինչի պարագայում անգամ մեզ հաջողվել է ավելացնել վարկային պորտֆելը»,- ասել է Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

Դիտում՝ 3375
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW