ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրի նախագծին:ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի փոխանցմամբˋ համաձայնագրով բանկը Հայաստանին կտրամադրի $50 մլն՝ արժույթի պարբերաբար փոխարկման հնարավորությամբ:Վարկի չորրորդ բաղադրիչի միջոցները կուղղվեն ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին ու հարկաբյուջետային, սոցիալական, շրջակա միջավայրի կայունության խթանմանն ու մրցունակության ամրապնդմանը:Վարկը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ, մայր գումարի հավասար կիսամյակային վճարումների մարման եղանակով: Վարկի տոկոսադրույքը լողացող է՝ 6-ամսյա Libor + ֆիքսված սպրեդ, պարտավորության վճարը` 0,25%, հաշվարկվում է վարկի չօգտագործված գումարի նկատմամբ: Tweet Դիտում՝ 2484