Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիակայի նախարարը Ֆիլիպիններում հանդիպել է ԱԶԲ ղեկավարության հետ

19.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 19 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն այսօր Ֆիլիպիններում հանդիպ ել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ղեկավարության հետ` նախագահ Հարուհիկո Կուրոդայի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում, հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱԶԲ-Հայաստան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիսանալով Հայաստանի նոր դոնոր-գործընկերը` ԱԶԲ-ն համագործակցության շրջանակներում նախատեսում է իրականացնել ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստող մի շարք ծրագրեր: Կողմերը նաեւ քննարկել են հնարավոր համագործակցության ոլորտները, դրանց թվում են գյուղատնտեսությունը, տրանսպորտային համակարգը եւ ֆինանսական հատվածը:

Հայաստանն անդամակցել է ԱԶԲ-ին 2005թ. սեպտեմբերի 20-ին եւ միացել է ՙԱԶԲ հիմնադիր համաձայնագրին՚:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6694
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW