Դեսպան. Հայ-գերմանական առեւտրատնտեսական ոլորտում աճ է գրանցվել

22.11.2016 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր ասել է, որ ընթացիկ տարում հայ-գերմանական առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում աճ է գրանցվել:

«Մենք կարեւորում ենք մեր երկու երկրների տնտեսական հարաբերությունները, որի ապացույցն է քիչ առաջ ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրված միջկառավարական բանակցությունների վերաբերյալ արձանագրությունը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Մաթիաս Քիսլերը:

Դեսպանը տեղեկացրել է, որ 2016-ին Գերմանիան Հայաստանին հատկացրել է €54.4 մլն եւ հավելյալ €22 մլն` տարածաշրջանային ծրագրերի համար:

Մաթիաս Քիսլերն ընդգծել է, որ հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների ակտիվացման նպատակով գերմանացի գործարարներին խորհուրդ է տրվում հետաքրքրվել Հայաստանով ոչ միայն առեւտրի կամ ներդրումների տեսանկյունից, այլեւ արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների:

«Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ եւ հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Սրանք լրացուցիչ գրավիչ գործոններ են օտարերկրյա ներդրումների համար»,- ասել է Գերմանիայի դեսպանը:

Մաթիաս Քիսլերի հետ Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

Դիտում՝ 8893

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW