Հայաստանի ԿԲ նախագահը մասնակցում է ԱՊՀ երկրների արժեթղթերի շուկայի կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի նիստին

19.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 19 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հաաստանի Կենտրոնական Բանկի /ԿԲ/ նախագահ Տիգրան Սարգսյանը փետրվարի 18-ին մեկնել է Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի չորրորդ նիստին:

Ինչպես հաղորդել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին Հայասատանի ԿԲ մամլո ծառայությունում, նիստում քննարկվելու է ԱՊՀ երկրների արժեթղթերի շուկաների ընթացիկ իրավիճակը: Ներկայացվելու են արժեթղթերի էմիտենտների գործունեության մասին տեղեկատվության բացահայտման, բրոքերային, դիլերային գործունության, արժեթղթերի սեփականության հաշվառման կարգավորմանն ուղղված օրենսդրությունների համեմատական վերլուծություններ: Նիստի մասնակիցները քննարկելու են ազգային արժեթղթերի շուկաներ ԱՊՀ անդամ երկրների շուկաների պրոֆեսիոնալ մասնակիցների մուտքի թույլտվության սկզբունքները:

Նիստին ընդունվելու է 2007-08թթ. համար Խորհրդի աշխատանքների ծրագիրը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8354

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW