Մեկնարկել է «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» հերթական ակցիան

21.11.2016 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Visa ընկերությունը սկսել են անկանխիկ վճարումները խթանող «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» հերթական արշավը, որի հաղթողները կարող են շահել տարբեր մրցանակներ:

Ինչպես նշել են բանկում, արշավին ավտոմատ կերպով մասնակցում են ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, ինչպես նաեւ այն հաճախորդները, որոնք այդ ակցիայի ընթացքում ձեռք կբերեն ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտեր:

Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է 2016թ. նոյեմբերի 20-ից մինչեւ 2017թ. փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում բանկի Visa քարտերով վճարել ցանկացած գումարի գնումների եւ ծառայությունների դիմաց Հայաստանի տարածքում կամ արտերկրում` ներառյալ ինտերնետ գնումները (բացառությամբ` բանկոմատի միջոցով կատարված կոմունալ եւ այլ անկանխիկ գործարքների):

Արշավի շրջանակում 10 կենցաղային տեխնիկա ստանալու սերտիֆիկատը, ինչպես նաեւ գլխավոր մրցանակը՝ Hyundai Solaris ավտոմեքենան, կխաղարկվեն ամենամեծ գումարի անկանխիկ գործարք կատարած 50 քարտապանների, ինչպես նաեւ ամենաշատ քանակի անկանխիկ գործարք կատարած 50 մասնակիցների միջեւ:


Դիտում՝ 14954
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW