Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն առանց կոնտակտի տեխնոլոգիայի վրա հիմնված American Express Gold եւ American Express Blue չիպային քարտեր կթողարկի:Ինչպես նշել են բանկում, «առանց կոնտակտի» տեխնոլոգիան թույլ է տալիս վճարումներ իրականացնել` պարզապես քարտը մոտեցնելով առանց կոնտակտի քարտեր սպասարկող տերմինալին՝ «հաճախորդներին տրամադրելով առավել հարմարավետ, ապահով եւ արագ վճարումներ իրականացնելու հնարավորություն»:10 հազ. դրամը չգերազանցող գործարքների դեպքում այլեւս անհրաժեշտ չի լինի քարտն անցկացնել տերմինալով, մուտքագրել PIN կոդը եւ ստորագրել վճարման անդորրագիրը: Միաժամանակ, բանկում նշել են, որ նոր քարտերը շարունակելու են կրել մագնիսական ժապավեն, ինչը թույլ կտա կատարել գործարքներ այն տերմինալներով, որոնցով դեռեւս հնարավոր չէ կատարել առանց կոնտակտի կամ չիպով գործարքներ:«Մենք հպարտ ենք ներկայացնել առանց կոնտակտի վճարումների տեխնոլոգիան մեր American Express Gold եւ American Express Blue քարտատերերին: Այս նոր տեխնոլոգիայի ներդրումը Հայաստանում եւս մեկ կարեւոր քայլ է վճարումների ինովացիոն եղանակների զարգացման ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ այն դրականորեն կազդի ինչպես քարտատերերի, այնպես էլ առեւտրի եւ սպասարկման կետերի վրա, քանի որ վերջիններս հնարավորություն կստանան ավելի արագ սպասարկել իրենց հաճախորդներին»,- նշել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:Բանկում տեղեկացրել են, որ գործող American Express Gold եւ American Express Blue քարտերն առանց կոնտակտի տեխնոլոգիայով քարտերով փոխարինելու համար անհրաժեշտ է դիմել բանկի՝ քարտը թողարկած մասնաճյուղ կամ լրացնել քարտի փոխարինման առցանց հայտ: Քարտի փոխարինման համար վարկային գծի օգտագործված մասը մարելու անհրաժեշտություն չկա: Tweet Դիտում՝ 4506