“Արմենտել” ընկերության հիմնական եւ ոչ հիմնական անցողիկ սակագները գործելու են մինչեվ 2007 թվականի սեպտեմբերի 1-ը

19.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԵրեւU֬ 19 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱրմենՏել” ընկերության հիմնական եւ ոչ հիմնական անցողիկ սակագները գործելու են մինչեւ 2007թ. սեպտեմբերի 1-ը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս որոշումն այսօր ընդունվել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում:

Համաձայն այդ որոշման, ավելի վաղ սահմանված սակագների եւ ֆիքսված հեռախոսակապի սակագների վերանայման հայտի ներկայացման օրը 2007թ. մարտի 1-ից երկարացվել է մինչեւ սեպտեմբերի 1-ը:

Հանձնաժողովը նաեւ ընդունել է որոշում, որի համաձայն սակագների վերանայման հայտը պետք է ներկայացվի ՀԾԿԾ ոչ ուշ քան 2007թ. հունիսի 1-ը, որպեսզի հանձնաժողովը հնարավորություն ունենա “ԱրմենՏել” ընկերության առաջարկը ներկայացնել ներքին եւ հանրային քննարկման:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել է “ԱրմենՏել” ընկերության ներկայացուցիչ Հայկ Ֆարամազյանը, ներկայումս ընկերությունը ՀԾԿԾ-ի հետ ուսումնասիրում է գործողությունների ցանկը` ուղղված շուկայի աստիճանական ազատականացմանը, եւ քանի որ այս տարվա նոյեմբերին շուկան պետք է ամբողջովին ազատականացվի, աննպատակահարմար կլիներ սահմանել նոր սակագներ կարճ ժամանակահատվածի համար: “ԱրմենՏŕ̢-ի ներկայացուցչի խոսքերով, այս պահին ընկերությունը հաշվարկ է կատարում եւ հանձնաժողովին կներկայացնի վերաբալանսավորված սակագներ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9505

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW