Երեւան, 16 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թ. ընթացքում ՀՀ տարածքում պլաստիկ քարտերով իրականացվել է 138 245 մլն. ՀՀ դրամի 3 029 569 գործառնություն: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը, վկայակոչելով Հայաստանի ԿԲ մամլո ծառայությունը, քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 11 322 մլն. ՀՀ դրամ: 2006թ. վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող ընդհանուր քարտերի թիվը կազմել է 209 113, որը 2005թ. համեմատությամբ աճել է 1.5 անգամ (71 927 քարտով): 2006թ. վերջի դրությամբ գործող “ԱրՔա” քարտերի քանակը 2005թ. հետ համեմատ ավելացել է 1.65 անգամ (36 586 քարտով) եւ կազմել 92 283: Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակը ավելացել է 1.43 անգամ (35 341 քարտով), այդ թվում` VISA միջազգային քարտային համակարգի քարտերը ավելացել են 27 894 քարտով (1.44 անգամ) եեւ կազմել 90 733, իսկ MasterCard միջազգային քարտային համակարգի քարտերի քանակը ավելացել է 5 916 քարտով (2 անգամ) կազմելով 11 817: “ԱրՔա” քարտերով 2006թ. ընթացքում իրականացվել է 1 408 879 գործառնությունª 45 471 մլն. ՀՀ դրամ ծավալով: “ԱրՔա” քարտերով կատարված գործառնությունների ծավալը 2005թ. հետ համեմատ աճել է 17 649 մլն. ՀՀ դրամով (1.25 անգամ): 2006թ. վերջի դրությամբ VISA միջազգային քարտային համակարգի քարտերով իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 60 511 մլն. ՀՀ դրամ (1 008 054 գործառնություն), իսկ MasterCard միջազգային քարտային համակարգի քարտերով իրականացվել է 12 664 մլն. ՀՀ դրամ ծավալով (169 523 գործառնություն): 2005թ. հետ համեմատ այդ գործառնությունների ծավալը ավելացել է համապատասխանաբար 20 916 մլն. եւ 4 975 մլն. ՀՀ դրամ ծավալով: Միջազգային այլ քարտերով իրականացվել է 443 113 գործառնություն 19 598 մլն ՀՀ դրամ ծավալով, որը 2005թ. հետ համեմատ ավելացել է 4 569 մլն. ՀՀ դրամով: 2006թ. ընթացքում շրջանառության մեջ գտնվող մեկ “ԱրՔա” քարտով կատարվել է ամսեկան իրականացվել միջինում մոտ 1.5 գործառնություն: Մեկ գործառնության միջին ծավալը 2005թ. հետ համեմատ ավելացել է 5 հազար ՀՀ դրամով եւ կազմել է 32 հազար ՀՀ դրամ: 2006թ. վերջի դրությամբ ՀՀ բանկային համակարգում սպասարկվող հաճախորդներին պլաստիկ քարտերի տրամադրումը կամ դրանց սպասարկումը իրականացվել է ՀՀ տարածքում գործող 20 առեւտրային բանկերի կողմից, որոնցից 18 անդամակցում են “ԱրՔա” համակարգին: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7483