ՀՀ Վարկային կազմակերպությունների միությունը (ՎԿՄ) հոկտեմբերի 1-31-ը մասնակցել է Միկրոֆինանսական կենտրոնի (MFC) մշակած «Խելամիտ վարկավորում» միջազգային կրթական արշավին՝ ուղղված ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների ֆինանսական գրագիտության բարձրացմանը:Միությունում նշել են, որ «Խելամիտ վարկավորում» նախագիծն իրականացվում է արդեն երրորդ տարին շարունակ: Արշավը նախաձեռնել է Միկրոֆինանսական կենտրոնը, որին այս տարի մասնակցել է 15 երկրի 21 ֆինանսական կազմակերպություն:Արշավի նպատակն է սովորեցնել ֆինանսական ծառայություններից օգտվող հաճախորդներին դիմել անվտանգ վարկավորման համար, օգտվել վարկերի տված դրական հնարավորություններից եւ չընկնել գերպարտքայնության ծուղակը: «Խելամիտ վարկավորում» արշավին նվիրված մեկամսյակի ընթացքում ՎԿՄ-ն իր կայքի եւ ֆեյսբուքյան էջի միջոցով պարբերաբար տարածել է արշավի ուղերձները: Արշավն ամփոփվել է «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ի մասնակիցների համար կազմակերպված սեմինարով, որն իրականացվել է Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ: Սեմինարի մասնակիցներին ներկայացվել են բոլոր այն կարեւոր հարցերը, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վարկի համար դիմելու ժամանակ, մասնավորապես՝ ինչպես ճիշտ հաշվել խնայողությունները, ինչպես համեմատել շուկայում առկա տարբեր առաջարկները, ինչ հարցերի պետք է ուշադրություն դարձնել պայմանագիրը ստորագրելուց առաջ, ինչպես նաեւ բողոքների եւ դժգոհությունների դեպքում քայլերի հաջորդականությունը:Հայաստանում գործող միկրոֆինանսական կառույցներից արշավին մասնակցում են նաեւ ԷԿԼՕՖ, «Նոր Հորիզոն», «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» եւ «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպությունները, որոնք միաժամանակ հանդիսանում են Վարկային կազմակերպությունների միության անդամ:Վարկային կազմակերպությունների միությունը ՀՀ-ում գործող վարկային կազմակերպությունների կամավոր միավորում է: Ներկայում միությանն անդամակցում է 12 վարկային կազմակերպություն: Միության հիմնական նպատակն է ՀՀ Կենտրոնական բանկում, կառավարությունում, պետական եւ ոչ պետական այլ մարմիններում, ինչպես նաեւ միջազգային կառույցներում ներկայացնել եւ առաջխաղացնել իր անդամների ընդհանուր խնդիրներն ու շահերը:Միկրոֆինանսական կենտրոնը (MFC) հիմնադրվել է 1997թ., որին այժմ անդամակցում է միկրոֆինանսավորման ոլորտում գործող 105 կազմակերպություն: ՄՖԿ-ն խթանում է սպառողների պաշտպանության միջազգային չափանիշների կիրառումը եւ ֆինանսական գրագիտությունը: Tweet Դիտում՝ 12723