Яндекс.Деньги. Հայաստանցիներն ավելացրել են օնլայն ծախսերը

03.11.2016 | 12:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Հայաստանցի օգտատերերը սկսել են ավելի քիչ ծախսել ճանապարհորդությունների, եւ ավելի շատ՝ չինական էլեկտրոնային խանութների եւ օնլայն խաղերի վրա:

Նման եզրակացության են եկել Яндекс.Деньги-ի վերլուծաբանները` ուսումնասիրելով Яндекс.Касса ունիվերսալ վճարային համակարգով վերջին մեկ տարում (աշնան տվյալներով) իրականացված վճարումները:

Ուսումնասիրության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բնակիչները 15%-ով ավելացրել են նաեւ ընդհանուր օնլայն ծախսերը, որոնց վճարման միջին չափը կազմել է 5 718 դրամ (հաշվարկված ՌԴ ԿԲ կուրսով):

«Վերջին շրջանում հայ գնորդները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում չինական ինտերնետ-խանութների նկատմամբ. մեկ տարվա ընթացքում օգտատերերը մոտ 3 անգամ ավելին են ծախսել այնտեղ: Շուրջ 4 անգամ ավելացել է նաեւ պատվերների թիվը: Մինչդեռ չեքերի միջին չափը կրճատվել է` աշնանը հասնելով 2408 դրամի, ինչը 3 անգամ զիջում է նախորդ տարվա ցուցանիշին: Այսպիսով, մարդիկ սկսել են ավելի շատ չինական ապրանքներ գնել, սակայն ավելի փոքր գումարով»,- նշել են Яндекс.Деньги-ի փորձագետները:

Չինական ապրանքների ամենաակտիվ գնորդները, ըստ վերլուծության, բնակվում են Երեւանում եւ Վանաձորում: Վերջին 12 ամսվա կտրվածքով Երեւանի բնակիչները չինական ինտերնետ-խանութներում ծախսել են անցած տարվանից 3,5 անգամ ավելի շատ: Վանաձորում այս ցուցանիշը կրկնակի ավելացել է: Այդուհանդերձ, մեկ պատվերի վրա վանաձորցիները միջինում ծախսում են 1/3-ով ավելի, քան երեւանցիները (3687 դրամ` 2408-ի դիմաց):

Ըստ վերլուծության՝ հայաստանցիները սկսել են ավելի շատ ծախսել օնլայն խաղերի վրա, եւ ավելի քիչ` սոցցանցերում: Մեկ տարվա ընթացքում վիրտուալ զվարճանքների վրա կատարվող ծախսերը կրկնակի ավելացել են, մինչդեռ սոցցանցերինը` կրճատվել 2%-ով: Գեյմերների միջին չեքի արժեքը 1730 դրամ է, իսկ սոցցանցի օգտատերինը`1317 դրամ: Ամենաշռայլ «խաղամոլները» Գյումրիում եւ Երեւանում են, որոնց` խաղի վրա կատարված մեկանգամյա ծախսը կազմում է համապատասխանաբար 2934 եւ 1730 դրամ:

Ավելացնելով ծախսերն ինտերնետ-գնումների եւ խաղերի վրա` հայաստանցիները սկսել են տնտեսել ճանապարհորդությունների հարցում: Վերջին տարվա ընթացքում ավիատոմսեր գնել է 2 անգամ ավելի քիչ օգտատեր, քան նախորդ տարի: Միջին չեքի արժեքը նույնպես կրճատվել է` կազմելով 61 692 դրամ, որը նախորդ ցուցանիշին զիջում է 40%-ով:

Դիտում՝ 12820
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW