Երեւան, 13 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007 թ. երկրորդ եռամսյակում “Վիմպելկոմը” նախատեսում է Հայաստանում սկսել նոր սերնդի ցանցի (NGN) կառուցումը` կոնվերգենցիոն որոշումների թողարկման համար: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր ասել է ՙՎիմպելկոմի՚ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Իզոսիմովը: Ալեքսանդր Իզոսիմովն ասել է, որ ՙՎիմպելկոմի՚ բաժնետերերը համաձայն են այս ծրագրին եւ այս հարցի շուրջ տարաձայնություններ չունեն: Նախատեսվում է, որ նոր սերնդի ցանցը կկառուցվի Հայաստանում մինչեւ 2007 թ. ավարտը: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ ՙՎիմպելկոմի՚ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման հարցերով գործադիր փոխնախագահ Սերգեյ Ավդեեւը 2006 թ. դեկտեմբերի վերջին հայտարարել էր, որ ընկերությունն ուսումնասիրում է ՙԱրմենՏել՚ ընկերության իրավիճակը եւ մտածում է ծառայությունների կոնվերգենցիայի հեռանկարների վերաբերյալ: Սերգեյ Ավդեեւը նշել էր, որ ՙԱրմնեՏելն՚ իշխում է ֆիքսված կապի շուկայում, ընդ որում բջջային կապը շատ դեպքերում ենթարկվում է ֆիքսվածին՚: “Մենք մեզ այս ոլորտի մեծ մասնագետներ չենք համարում եւ չենք ցանկանում, որ “ԱրմենՏելում” ամեն ինչ փոխվի եւ մեր գալուց հետո ֆիքսված կապն ենթարկվի բջջայինին: Ներկայումս մենք ուսումնասիրում ենք իրավիճակը, մտածում ենք ծառայությունների կոնվերգենցիայի մասին: Սակայն մենք այդ հարցին զգուշավոր ենք մոտենում, քանի որ աշխարհում չկան կոնվերգենցիայի վառ օրինակներ. խոսակցությունները շատ են, իսկ օգուտը քիչ”, - նշում էր “Վիմպելկոմի” փոխնախագահը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8158