Հայէկոնոմբանկը 2017-ը կդիմավորի համալրված նորմատիվային կապիտալով

31.10.2016 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հոկտեմբերի 25-ին ավարտվել է Հայէկոնոմբանկի բաժնետոմսերի հերթական տեղաբաշխումը:

Բանկում նշել են, որ տեղաբաշխման արդյունքները շուտով կներկայացվեն բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը, ապա՝ ՀՀ կենտրոնական բանկի գրանցմանը:
 
«Վերջին երկու տարվա ընթացքում բանկի նորմատիվային կապիտալն աճել է բաժնետոմսերի 12-րդ եւ 13-րդ տեղաբաշխումների, բանկի հիմնադիրների կողմից կատարված ներդրումների, ինչպես նաեւ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի միացման արդյունքում, ինչը նշանակում է, որ Հայէկոնոմբանկը մինչեւ տարեվերջ կունենա մոտ 31 մլրդ դրամ նորմատիվային կապիտալ` բավարարելով ՀՀ ԿԲ նվազագույն նորմատիվային պահանջը»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 10899

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW