Հայէկոնոմբանկը հայտարարում է հասարակ բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն

13.06.2016 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Հայէկոնոմբանկը, որի բաժնետոմսերը ցուցակված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի «B» հարթակում, հաշվի առնելով բաժնետոմսերի նախորդ հաջողված թողարկումների փորձը, հայտարարում է 13-րդ թողարկման հասարակ (սովորական) բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն:

Ինչպես նշել են բանկում, բաց բաժանորդագրության են ներկայացվել 342,466 հատ սովորական բաժնետոմսեր, որոնց ընդհանուր ծավալն անվանական արժեքով կազմում է 856,165,000 դրամ, իսկ շուկայական արժեքով՝  5,000,003,600 դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 2,500 դրամ, իսկ տեղաբաշխման գինը` 14,600 դրամ:

Բաժնետոմսերի տեղաբաշխման նախատեսվող ժամանակահատվածը 2016թ. հունիսի 17-ից սեպտեմբերի 30-ն է:

Ազդագրի էլեկտրոնային տարբերակը հասանելի է Հայէկոնոմբանկի կայքում: Ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի հունիսի 8-ի որոշմամբ:

«12-րդ թողարկման արդյունքում բանկի բաժնետերերի թիվն ավելացել է մոտ 1600-ով: Ներկայում բանկն ունի 3014 բաժնետեր, ինչը խոսում է բանկի նկատմամբ աճող վստահության մասին»,- նշել են բանկում:

Հունիսի 24-ին նախատեսված՝ բաժնետերերի տարեկան ժողովի հաստատմանն է ներկայացվելու 2015թ. արդյունքներով բանկի բաժնետերերին 14% շահաբաժին վճարելու հարցը:

«Կատարելով ներդրում Հայէկոնոմբանկի բաժնետոմսերում` դուք ապահովում եք կայուն եկամուտներ ձեր եւ ձեր երեխաների համար»,- ընդգծել են բանկում:

Հայէկոնոմբանկի բաժնետոմսերի բաց բաժանորդագրության վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարելի է այցելել բանկի գլխավոր գրասենյակ (ք. Երեւան, Ամիրյան 23/1) կամ ցանկացած մասնաճյուղ, ինչպես նաեւ զանգահարել +374 8000 8686, +374 510 910 հեռախոսահամարներով:

Դիտում՝ 8268
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai