ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպում է ունեցել «Գրանատուս Վենչուրս» հիմնադրամի համահիմնադիրներ Մանուկ Հերգնյանի եւ Պիեր Հեննեսի հետ:Նախարարությունում նշել են, որ քննարկվել են հիմնադրամի հետ փոխգործակցությանն առնչվող հարցեր: Մանուկ Հերգնյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը, նշել տեխնոլոգիական եւ ինովացիոն ընկերություններում կատարված ներդրումների արդյունավետության մասին: Նա անդրադարձել է խնդրահարույց հարցերին՝ հավելելով, որ դրանց առնչությամբ ակնկալվում է նաեւ նախարարության աջակցությունը:Սուրեն Կարայանը պատրաստակամություն է հայտնել բարձրացված հարցերի շուրջ քննարկումներ նախաձեռնելու, որոնք գործնական քայլեր կապահովեն դրանց լուծման համար: Միաժամանակ, նախարարն առաջարկել է համատեղել ջանքերը, հաջողակ ծրագրից մինչեւ հաջողված բիզնեսի իրականացման ճանապարհին, նոր գործիքակազմի միջոցով առավել արդյունավետ լուծումներ գտնելու համար՝ խոստումնալից երիտասարդներին տալով վստահորեն սեփական նախաձառնություններն իրականացնելու հնարավորություն:Հանդիպման ավարտին նախաշվել է առաջիկա հանդիպումը, որի ժամանակ արդեն իսկ քննարկումներ կընթանան կոնկերտ ծրագրի շուրջ: Tweet Դիտում՝ 4868