Վարդան Հարությունյանը ՊԵԿ նոր նախագահն է
10.10.2016 | 22:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Գազպրոմ Արմենիա»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի պաշտոնից ազատելու մասին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով ՊԵԿ նախագահ է նշանակվել Վարդան Հարությունյանը:
Վարդան Հարությունյանը ծնվել է 1975թ. հունվարի 1-ին: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, տնտեսագիտության թեկնածու է:
1994–1999 աշխատել է Աբովյանի թթխմորի գործարանում որպես հերթափոխի պետ, արտադրամասի պետի տեղակալ: 1999-2000 եղել է «Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի արտադրա-շահագործման ծառայության (ԱՇԾ) պետի տեղակալ, ծառայության պետ:
2000–2002 թթ.` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ տնօրեն:
2002–2009 թթ. զբաղեցրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ տնօրենի պաշտոնը:
2009-2010 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով:
2010–2011թթ` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2011-2014 թթ. զբաղեցրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահի-գլխավոր տնօրենի պաշտոնը:
2014-ից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչության նախագահն էր ու գլխավոր տնօրենը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: