ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է cashback ծառայությունը

07.10.2016 | 12:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը քարտերով անկանխիկ վճարումների աճի խթանման նպատակով գործարկել է cashback ծառայությունը:

Ինչպես նշել են բանկում, հոկտեմբերից սկսած՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր MasterCard եւ VISA քարտապանները ստանում են cashback պարգեւատրումներ «Cashback N1» առեւտրային ցանցի` ՀՀ տարածքում գործող շուրջ 300 առեւտրային եւ սպասարկման կետերում անկանխիկ գործարքների դիմաց:

«Այս ծառայության շնորհիվ ամենօրյա գնումներն ու ծառայությունների դիմաց վճարումները ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կլինեն ոչ միայն արագ եւ հարմարավետ, այլեւ շահավետ»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում տեղեկացրել են, որ cashback պարգեւատրումները տրամադրվում են ծախսված գումարի մինչեւ 15,9%-ի չափով եւ կհաշվեգրվեն հաճախորդի քարտային հաշվին մինչեւ յուրաքանչյուր ամսվա 15-րդ օրը` նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների համար:

«Որքան շատ անկանխիկ վճարումներ եք իրականացնում, այնքան մեծ գումար է բանկը հաշվեգրում է Ձեր հաշվին»,- ընդգծել են բանկում:

Դիտում՝ 14285
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW