ԱՐԱՐԱՏ կոնյակները ներկայացվել են Վարշավայում

06.10.2016 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարշավայի «Պոլուդնիկ զերո» ճամփորդական ռեստորանում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ԱՐԱՐԱՏ ապրանքային նշաններով հայկական կոնյակների պաշտոնական շնորհանդեսը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:  

Ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային գրավչություններն ու հյուրընկալությունը, որից հետո «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերության ներկայացուցիչ, ԱՐԱՐԱՏ ապրանքային նշանի դեսպան Արմինե Ղազարյանը ներկայացրել է հայկական կոնյակների պատմությունն ու առանձնահատկությունները:

Միջոցառմանը մասնակցել է նաեւ «Վիբորովա Պեռնո Ռիկար» ընկերության փոխնախագահ Անժեյ Շումովսկին:

Դիտում՝ 3688

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW