Հայաստանի եւ Ռուսաստանի ՓՄՁ-ները կհամագործակցեն

03.10.2016 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՌԴ Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման դաշնային կորպորացիան (ՓՄՁ կորպորացիա) եւ «Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

ՓՄՁ ԶԱԿ-ում նշել են, որ հուշագիրը ստորագրվել է 2016թ. սեպտեմբերի 30-ին Սոչիի տնտեսական ֆորումի գործնական ծրագրի շրջանակում:
 
Հուշագրի համաձայն՝ կողմերը կհաստատեն երկարաժամկետ համագործակցություն փորձի փոխանակման ոլորտում՝ ՓՄՁ ոլորտի զարգացման հիմնական ուղղություններով՝ ներառյալ ֆինանսական, երաշխիքային, տեղեկատվական, մարկետինգային աջակցություն, ՓՄՁ սուբյեկտների կողմից պետական սեփականություն հանդիսացող խոշորագույն ընկերությունների գնումների մուտքի ընդլայնում, տարածքային կոմպլեքս, ինչպես նաեւ ձեռնարկատիրության եւ բիզնես-գործընթացների իրականացման ոլորտների ուսումնական ծրագրերի մշակում եւ իրականացում:
 
Կողմերը կաջակցեն նաեւ երկու պետությունների գործարար համայնքների միջեւ համագործակցության հաստատմանն ու փոխադարձ խորհրդատվությունների անցկացմանը, կգործակցեն լավագույն փորձի տարածման հարցում, կօժանդակեն համատեղ նախագծերի ձեւավորմանն ու առաջխաղացմանը, ռուսական եւ հայկական ընկերությունների համար գոյություն ունեցող բիզնես-հնարավորությունների մասին տեղեկատվության տարածմանը:

Բացի այդ, ՓՄՁ կորպորացիան եւ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կխրախուսեն ռուսական եւ հայկական ՓՄՁ սուբյեկտների միջեւ համատեղ նախագծերի եւ համագործակցության այլ ձեւերի ստեղծումն ու զարգացումը:

Ռուսաստանի եւ Հայաստանի տարածքում կկազմակերպվեն ցուցահանդեսային եւ տոնավաճառային, համագումարային եւ ուսուցողական միջոցառումներ, որոնց կմասնակցեն գործարարները, հասարակական կազմակերպություններն ու միավորումները, ինչպես նաեւ ՓՄՁ ոլորտի զարգացման ինստիտուտները:

Դիտում՝ 3432
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW