Յունիբանկն իր քարտապանների համար իրականացնում է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիան, որի շրջանակում քարտով գործարքներ կատարելիս կուտակվում են բոնուսային միավորներ: Ինչպես նշել են բանկում, քարտապանի կողմից վճարված գումարի յուրաքանչյուր 1 000 դրամի դիմաց տրամադրվում է երկու միավոր, որոնց դիմաց կարելի է ստանալ դրամական միջոցներ` 1 միավորը=1 դրամ: Բոնուսային միավորները շնորհվում են Հայաստանում եւ արտերկրում Յունիբանկի VISA եւ ArCa քարտերով կանխիկ եւ անկանխիկ ձեւով կատարված գործառնությունների համար (բացառությամբ` վիրտուալ գործարքների): «Եռամսյակը մեկ հաճախորդի քարտային հաշվին հաշվեգրվում է կուտակված միավորներին համարժեք դրամ, եթե կուտակված միավորները գերազանցում են 500-ը: Միավորների վերաբերյալ տեղեկատվությունը քարտապանները ստանում են անվճար SMS հաղորդագրության միջոցով` յուրաքանչյուր հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում:Բանկում տեղեկացրել են, որ 1 000 միավոր կուտակած քարտապանների միջեւ եռամսյակը մեկ անցկացվելու է երեք IPhone SE հեռախոսների խաղարկություն: Հաղթողներն ընտրվելու են վիճակահանությամբ`մասնակիցների ցանկից բանկային քարտի համարի պատահական ընտրությամբ:Առաջին խաղարկությունը բանկը կանցկացնի այս տարվա հոկտեմբերին:«Յունիբանկը մշտապես իրականացնում է իր հաճախորդների հավատարմության բարձրացմանն ուղղված ծրագրեր եւ խթանում քարտով կատարվող գործարքների ավելացումը` քարտապաններին առաջարկելով լոյալության շահավետ եւ պարզ ծրագիր: Այն քարտապանից ոչ մի լրացուցիչ գործողություն չի պահանջում. հաճախորդը կատարում է իր առօրյա վճարումները, իսկ բանկը հաշվարկում է միավորները եւ գումար փոխանցում քարտային հաշվին»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 5368