«Հայփոստ»-ը Եվրոպայի հետ փոստի եւ բեռների կանոնավոր փոխադրումներ կիրականացնի

29.09.2016 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ընկերությունը հոկտեմբերի 1-ից փոստի եւ բեռների կանոնավոր չվացուցակով պարբերական փոխադրումներ կիրականացնի Հայաստանից դեպի Եվրոպա եւ հակառակ ուղղությունով:

Երեւանի Հանրապետության Հրապարակում այսօր ներկայացվել են նոր ծրագիրն ու դրա իրագործման համար ներկրված մեքենաները, որին ներկա է եղել նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Նոր ծառայությունը Երեւանից Ֆրանկֆուրտի բեռնային հանգույց եւ հակառակ ուղղությամբ փոստի ու բեռների շաբաթական փոխադրումների միջոցով կամրապնդի Հայաստանի կապը եվրոպական երկրների հետ: Միաժամանակ, այն կտրուկ առաջընթաց կապահովի Հայաստանում առցանց առեւտրի համար»,- ասված է հաղորդագրությունում:

«Հայփոստ»-ում տեղեկացրել են, որ նոր ծառայության մատուցման նպատակով ձեռք է բերվել Mercedes-Benz Actros 2530 GigaSpace մոդելի 2 լիովին նոր բեռնատար ավտոմեքենա՝ 6×4 անվակազմով: Մեքենաների հզորությունը 530 ձիաուժ է, յուրաքանչյուրի բեռնատարողությունը՝ 27 տոննա: Հավելյալ բաքերի շնորհիվ մեկ լիցքավորմամբ մեքենաները կարող են հաղթահարել մինչեւ 4500 կմ ճանապարհ:

«Մեքենաները հագեցած են առաջատար արտադրողների գերժամանակակից սարքավորումներով եւ երկար տարածություններ անցնելիս առավելագույն հարմարավետ պայմաններ են ապահովում վարորդների համար: Իրենց ճկուն կոնֆիգուրացիայի շնորհիվ սառեցման հնարավորությամբ օժտված նոր բեռնատարները կարող են փոխադրել ինչպես ընդհանուր, այնպես էլ շուտ փչացող ապրանքներ»,- ասված է հաղորդագրությունում:

Միաժամանակ,  «Հայփոստ»-ի շարժակազմը համալրվել է 12 նոր Renault Dokker ֆուրգոններով` նախատեսված Հայաստանի միջմարզային փոխադրումների համար:  

14 մեքենաներին ուղղված ամբողջական ներդրումը կազմել է շուրջ $1 մլն:

Դիտում՝ 13814
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW