Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան պատվիրակությանը

28.09.2016 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը, Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխություններին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Կողմերը կարեւորել են բիզնես միջավայրի եւ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համապատասխան միջոցառումների եւ ծրագրերի շարունակական իրականացումը:

Անդրադառնալով 2017թ. պետական բյուջեի նախագծին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը ներկայացնելու է «իրատեսական բյուջե՝ առանց չափազանցնելու առկա դժվարությունները կամ գերագնահատելու հնարավորությունները»:

Վարչապետը կառավարության գործունեության արդյունավետությունն ապահովելու տեսակետից կարեւորել է նաեւ կանխատեսելիության եւ վերահսկողության բարձրացումը:

Դիտում՝ 2969

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW