Վարչապետը ներկայացրել է էկոնոմիկայի նորանշանակ նախարարին

28.09.2016 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին:

Ինչպես հաղորդում են էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արծվիկ Մինասյանին կատարած աշխատանքի համար եւ շնորհավորել Սուրեն Կարայանին պատասխանատու այս ոլորտում նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Չափազանց կարեւորում եմ ձեր նախարարության աշխատանքը: Մենք պետք է հանրությանը, ներդրողին, գործարարին հայտարարենք եւ ամեն ինչով ապացուցենք, որ իր կողքին կանգնած ենք: Պետք է վերանայենք օրենսդրական դաշտը, որը ձեւավորում է բիզնես միջավայրը, եւ եթե ունենք խոչընդոտներ, պետք է դրանք վերացնենք: Նախարարությունը պետք է կառավարման որակով օրինակ ծառայի բիզնեսին»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ նախարարության ու բանկային համակարգի սերտ համագործակցությունը:

«Պետք է հասկանալ, ինչ ենք ուզում անել մեր երկրում, ինչպես ենք ցանկանում զարգանալ եւ այդ նպատակին հասնելու համար ինչ դաշտ պետք է ստեղծենք, որպեսզի բիզնեսն իրեն լավ զգա: Մենք պետք է ստեղծենք արդարացի, հավասար պայմաններ, պետք է կանգնած լինենք այն մարդու կողքին, ով ունի գաղափար, ուժ եւ համարձակություն՝ ստեղծելու հավելյալ արժեք»,- ասել է գործադիրի ղեկավարը: 

Դիտում՝ 2304
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW