Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն ասել է, որ Հայաստանում ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվն այս տարվա առաջին վեց ամիսներին կազմել է ավելի քան 500 հազ., ինչը շուրջ 2,4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:Այս մասին նա ասել է նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը՝ տեղեկացնելով, որ շուրջ 20,8%-անոց աճ է գրանցվել նաեւ ներքին զբոսաշրջության ոլորտում:«Զգալի աշխատանքներ են տարվել թե´ միջազագային համագործակցության ասպարեզում, թե´ ներքին զբոսաշրջային կյանքում տարբեր միջոցառումների, ավանդական տոնակատարությունների, փառատոնների կազմակերպման ուղղությամբ»,- նշել է Մեխակ Ապրեսյանը:Նա ընդգծել է, որ հոկտեմբերի 1-4-ը Հայաստանում անցկացվելու է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամների տարեկան համաժողովը: Մեխակ Ապրեսյանի խոսքով` Հայաստանը տարածաշրջանում առաջինն է, որ ներկայացրել է իր երկիրը հեղինակավոր միջազգային հեռուստաալիքներով` CNN, Euronews: Նա հիշեցրել է «Հայաստան` Նոյի երկիր» վավերագրական ֆիլմի նկարահանման մասին, որը հավաքել էր միլիոնավոր լսարան:Անդրադառնալով ոլորտի զարգացման խոչընդոտներին` Մեխակ Ապրեսյանը նշել է, որ բացի ֆինանսական ռեսուրսների սղությունից՝ առկա է դրանց արդյունավետ կառավարման խնդիր: Նա տեղեկացրել է, որ զբոսաշրջության աջակցության ծառայությունների ամենամյա զարգացման ծրագրերի բյուջեն կազմում է շուրջ $400 հազ., որին զուգահեռ իրականցվում են լրացուցիչ ծրագրեր:«Ավելի ակտիվ, ագրեսիվ մարքեթինգային քաղաքականություն վարելու դեպքում կարող ենք ունենալ ավելի լավ արդյունք»,- ասել է Մեխակ Ապրեսյանը: Tweet Դիտում՝ 2363