ՀՀ նախագահն այսօր նոր նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել: Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը, առողջապահության նախարար՝ Լեւոն Ալթունյանը, Արծվիկ Մինասյանը՝ բնապահպանության նախարար, Հրաչյա Ռոստոմյանը՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար: ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Ամիրյանն ազատվել է Հանրային Հեռուuտառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից եւ մեկ այլ հրամանագրով նշանակվել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում:Մի շարք նախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում՝ Արտեմ Ասատրյանը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Արմեն Երիցյանը՝ արտակարգ իրավիճակների, Արփինե Հովհաննիսյանը՝ արդադարադատության, Հրանուշ Հակոբյանը՝ Սփյուռքի, Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման եւ զարգացման, Լեւոն Մկրտչյանը՝ կրթության եւ գիտության նախարար: Tweet Դիտում՝ 17929