Չինական AVIC International-ը հետաքրքրված է ՀՀ-ում ներդրումներով

23.09.2016 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Չինական AVIC International կորպորացիան հետաքրքրված է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում:

Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է կորպորացիայի նախագահ Լիու Ջունը, որի գլխավորած պատվիրակությանն ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է փոխշահավետ համագործակցության, իսկ Լիու Ջուն ներկայացրել է կորպորացիայի գործունեության ուղղությունները:

Կողմերը քննարկել են մի շարք, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, ավիացիայի, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության եւ համատեղ ծրագրերի հեռանկարները:

Կարեն Կարապետյանը ողջունել է ՀՀ տնտեսությունում ներդրումներ կատարելու AVIC International-ի նախաձեռնությունը եւ ՀՀ կառավարության անունից համագործակցությանն օժանդակելու պատրաստակամություն հայտնել:

Գործադիրի ղեկավարը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ ըստ ոլորտների համատեղ ավելի առարկայական քննարկել հնարավոր ներդրումային ծրագրերը:

Դիտում՝ 3995

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW