«Ֆինքա»-ն Անկախության 25-ամյակը տոնել է առաջին դասարանցիների հետ

23.09.2016 | 10:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ֆինքա» ՈՒՎԿ-ն իր «Անհոգ մանկություն» սոցիալական նախագծի շրջանակում այս տարի սեպտեմբերին առաջին դասարանցիների հետ տոնել է երկու իրադարձություն` առաջին մուտքը դպրոց եւ ՀՀ անկախության 25-ամյակը:

Նախաձեռնության շրջանակում «Ֆինքա»-ի աշխատակիցներն այցելել են Հայաստանի տարբեր համայնքների 152 դպրոցներ՝ 3600 առաջին դասարանցիների նվիրելով ընկերության լոգոյով սպորտային ուսապարկեր:

«Նախագծի ամբողջ ընթացքում «Ֆինքա»-ն մեծ ուշադրություն է դարձրել նաեւ հատուկ նշանակության դպրոցների, մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների երեխաներին, որոնք հոգատարության եւ ջերմության կարիք են զգում: «Ֆինքա»-ի անակնկալն այս տարի եւս չշրջանցեց այս երեխաներին: Սեպտեմբերի 22-ին ընկերության անձնակազմը այցելեց նաեւ Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 15 հատուկ կրթահամալիր»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 15852

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW