Հայէկոնոմբանկն ԱԶԲ-ից մրցանակ է ստացել

13.09.2016 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայէկոնոմբանկը Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Առեւտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում կազմակերպված երկրորդ տարեկան մրցանակաբաշխությանն արժանացել է «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» տիտղոսին:

Ինչպես նշել են բանկում, մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սինգապուրում սեպտեմբերի 6-9-ը կայացած Global Trade Review ամենամյա GTR Asia Trade եւ Treasury Week 2016 սեպտեմբերյան համաժողովի ընթացքում:

Մրցանակը Հայէկոնոմբանկի ներկայացուցչին շնորհել է ԱԶԲ Առեւտրի ֆինանսավորման ղեկավար Սթիվեն Բեքը` ընդգծելով «բանկի ակտիվ մասնակցությունն ու արդյունավետ համագործակցությունը»:

Դիտում՝ 20338

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW